‘Մեքենա կայանելը դառնում է անհնար. «ՉԻ»’

1094

Վարորդները շարունակում են մնալ անորոշության մեջ։ Ձյան տեղումների պատճառով մայրաքաղաքում փակվել ու անտեսանելի են դարձել  վճարովի ավտոկայանատեղերի կարմիր գծանշանները։ Այսպիսով, վարորդները մեքենան կայանելուց առաջ հնարավորություն չեն ունենում հասկանալ՝ տվյալ վայրում մեքենա կայանելը վճարովի է, թե անվճար։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը և հավելում.

«Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ վարորդներ դժգոհություն հայտնեցին, որ բացի նրանից, որ գծանշանների ձյունը չի մաքրվում, բազմաթիվ փողոցների լայն հատվածներ պատված են սառույցով, որը ևս որևէ մեկը չի մաքրում։ Այսպիսով՝ ստացվում է, որ փողոցների մի հատվածը վճարովի ավտոկայանատեղեր են, իսկ մյուս մասը պատված է սառույցով, ինչի պատճառով վարորդները մեքենա կայանելու համար շատ ժամանակ են ծախսում, մինչև որ կայանատեղ են գտնում։ Նշենք, որ  փողոցները, ինչպես նաև կարմիր գծանշանների վրայի ձյունն ու սառույցը պետք է մաքրի Երևանի քաղաքապետարանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական բազայի ռազմական փոխադրումների ծախսերը՝ ՀՀ պետական բյուջեից. «ՀԺ»’