‘Մեքսիկացի նարկոբարոնի դին առեւանգել են ‘

1037

Մեքսիկացի նարկոբարոն, կառավարական զորքերի հետ ընդհարման ժամանակ սպանված Էրիբերտո Լասկանոյի դիակն առեւանգվել է, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թմրանյութերի առեւտրով զբաղվող երկրի խոշորագույն խմբավորումներից մեկի ղեկավարի դիակը տեղափոխվել է Մեքսիկայի հյուսիսում գտնվող թաղման բյուրո:    

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Լասկանոն, որը հայտնի է նաեւ «Դահիճ» եւ «Ճիվաղ» մականուններով, սպանվել է  նախորդ կիրակի՝ ծովային հետեւակի հետ ընդհարման ժամանակ: Նրան մեղադրում են զանգվածային սպանությունների եւ առեւանգումների մեջ:

Վերլուծաբանները խոսում են թմրանյութերի խոշորամասշտաբ առեւտրաշրջանառությունից տառապող Մեքսիկայի կառավարության խոշոր հաղթանակի մասին:

Երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնը թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների դեմ ակտիվ պայքար է սկսել վեց տարի առաջ: Այս ընթաքում «նարկոպատերազմները» 50 հազար մարդու կյանք են արժեցել:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում նախկին մարզիչը 30-60 տարվա ազատազրկման էդատապարտվել իր սաների բռնաբարության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Christie\’s-ի աճուրդը չի կարողացել վաճառել Apple-ի առաջին նմուշներից մեկը ‘