‘ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի նոր մրցույթին կմասնակցի 14 հոգի’

1617

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անցկացվելու է 2015 թվականի փետրվարի 26-ից: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի արդյունքները կասկածի տակ էին դրվել ԵԽ համապատասխան մարմնի կողմից: Նախորդ մրցույթի թափանցիկությունը կասկածի տակ էր դրել նաեւ հեղինակավոր «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը:  Այնուհանդերձ, նախորդ՝ վիճահարույց մրցույթում հաղթող ճանաչված բոլոր երեք թեկնածուները նոր ցուցակում ընդգրկված են:

Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը`

1. Ստեփան Կարոյի Միքայելյան (25.03.1958թ.) – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

2. Արմեն Շուրայի Հարությունյան (07.03.1964թ.) – Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար 3. Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան (24.04.1964թ.) – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

4. Աստղիկ Ֆրունզեի Խառատյան (06.09.1967թ.) – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

5. Արայիկ Գառնիկի Ղազարյան (25.12.1967թ.) – «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս

6. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (25.02.1972թ.) – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ

7. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (04.05.1972թ.) – ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս, դոցենտ

8. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (26.05.1973թ.) – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

9. Էդուարդ Աշոտի Մկրտչյան (16.11.1974թ.) – «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ

10. Վահե Միշայի Գրիգորյան (20.04.1975թ.) – փաստաբան

11. Լիանա Օնիկի Հակոբյան (23.01.1976թ.) – ՀՀ վարչական դատարանի դատավոր

12. Աննա Ռազմիկի Մարգարյան (15.02.1977թ.) – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ

13. Դավիթ Լևոնի Հակոբյան (27.11.1979թ.) – «Լեգալատա» ՍՊԸ մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու, փաստաբան-գործընկեր

14. Արտյոմ Աշոտի Գեղամյան (01.10.1980թ) – Գլխավոր իրավախորհրդատու. Վալլեքս խմբի ընկերություններ, Գործընկեր. Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոն, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոց 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պատասխանել է’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանում դատապարտել են Ուկրաինայի հարցում ԵՄ միջամտությունը ‘