‘«Միլանի» մարզչի գլխավոր թեկնածուները’

916

Իտալական «Միլանի» ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ իտալական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուներն են «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն ու «Ատալանտայում» աշխատող Ջան Պյերո Գասպերինին:  Թեկնածուների թվում են նաեւ Լեոնարդու Ժարդիմը («Մոնակո») եւ Մարկո Ջամպաոլոն («Սամպդորիա»): Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Միլանը» կարող է հրավիրել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

Սպասվում է, որ Ջենարո Գատուզոն զբաղեցրած պաշտոնից կհեռանա ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Իտալիայի առաջնության 34-րդ տուրից հետո «Միլանը» 56 միավորով 6-րդն է եւ 2 միավոր է հետ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղից:

Նախորդ հոդվածը‘Գուայդոն հայտարարել է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ավարտական փուլի սկիզբը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ․ Մադուրոն պատրաստ էր փախչել Վենեսուելայից, բայց ռուսները նրան ետ պահեցին’