‘Մինչև մայիս ամիսը Հայաստանի վարկային կազմակերպություններն ապահովել են կորպորատիվ փաթեթի 27.7% աճ’

802

Հայաստանի վարկային կազմակերպությունները մինչև 2014 թվականի մայիսի 1 –ը երկրի տնտեսությանն են ուղղել 170.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով 27.7% ավելացնելով վարկային պորտֆելը, իսկ միայն ապրիլի 0.5 %:

ՏՆտեսությանն ուղղված վարկերի կառուցվածքում առաջատարներն են Ֆինանսական հատվածը` 36.6 %, գյուղատնտեսության ոլորտը`27.4 % և առևտուրը`13.4 %: Ընդ որում, ֆինանսական հատվածի ծավալները կազմել են 62 մլրդ դրամ, որից 62.7 % եղել են բանկային վարկեր: Ներդրումների ընդհանուր ծավալը ֆինանսական հատվածում մեկ տարում ավելացել է 35%, իսկ միայն ապրիլին` 0.5%:

Երկրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը`46.7 մլրդ դրամ, տարվա աճը` 30.5 %, իսկ ապրիլին`2.7%: Գյուղատնտեսական վարկերի կառուցվածքում անասնաբուծության մասնաբաժինը կազմել է 23.1 մլրդ դրամ, իսկ բուսաբուծության մասնաբաժինը` 22.3 մլրդ դրամ:

Երրորդ տեղում է առևտրի ոլորտը`22.8 մլրդ դրամ, տարվա աճը` 10,6%, իսկ միայն ապրիլին`0,8 %: Դրա կառուցվածքում մանրածախ ոլորտի մասնաբաժինը կազմել է 19 մլրդ դրամ, իսկ մեծածախինը` 3.4 մլրդ դրամ: Մյուս ոլորտների մասնաբաժինը կազմել է 28 մլրդ դրամ: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.04,2014-ին կազմել է 413,59 դրամ / $): 

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմը» մտադիր է Ստոկհոլմում դատական վեճ բացել «Նաֆտոգազի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիների գրեթե 60 %-ը կողմ է ահաբեկիչների սպառազինմանը Դոնբասում’