‘Մհեր Սեդրակյանը իր ափսոսանքն է հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար’

1070

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1+ հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ: Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես՝ բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան՝ Սեդրակյանը, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Նա նաև ավելացրել է, թե լրագրողին «մարդու տեղ դրին՝ արդեն համը հանում է»:
Հաղորդագրության տեքստը վերցված է news.am կայքից:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ՝ Երևանի Մանթաշյան փողոցում (լուսանկարներ)’