Չեղարկել է սահմանների պահպանության վերաբերյալ ԱՊՀ պայմանագիրը

316

Մոլդովայի կառավարությունը չորեքշաբթի օրվա նիստում որոշել է չեղարկել  ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների պահպանության հարցերով տեղեկատվություն փոխանակելու պայմանագիրը։

Այդ որոշումը կառավարության նիստում ներկայացնող ՆԳ նախարար Աննա Ռեւենկոն նշել է, որ հանրապետությունը կարիք չունի նման տեղեկություններ փոխանակելու, քանի որ հարևան Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից, իսկ Մոլդովան Համագործակցության մյուս երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի։

«Այդ պայմանագիրը չեղարկելու որոշումն ընդունված է։ Նշեմ, որ այսօր դրա պահպանումը ռիսկ էր պարունակում Մոլդովայի համար»,- շեշտել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը։

Որոշումը հաստատման կուղարկվի խորհրդարան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիսիդան կանխատեսել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ձգձգումը
Հաջորդ հոդվածըՀայ իրականության ծաղրն ու հեգնանքը. Թաթուլ Հակոբյան