‘Մոլորակի ամենատարեց բնակիչ է ճանաչվել ճապոնուհի Միսաո Օկավան’

1066

Գինեսի ռեկորդների գրքի ճապոնական բաժինն այսօր հայտարարել է, որ 115-ամյա Միսաո  Օկավան ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչը: Նա այդ տիտղոսին է արժանացել այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը 117-ամյա հասակում վախճանվեց Ձիրոեմոն Կիմուրան: Միսաո Օկավան ծնվել է 1898 թ. մարտի 5-ին, ճապոնական Օսակա քաղաքում: Նա երեք զավակ է ունեցել, որոնցից երկուսը դեռ ողջ են և արդեն նշել են իրենց 90-ամյակը: Ծագող արևի երկրի բնակչուհին ունի նաև չորս թոռ և վեց ծոռ: Նա այժմ ապրում է Օսակայի ծերանոցում: Ճապոնական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երբ նրան հայտնել են, որ ինքը ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչը, Օկավան ասել է. «Ահա թե ինչ երկար կյանք է»:

Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած ամենատարեց մարդը պաշտոնապես ճանաչվել է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը, որը վախճանվել է 1997 թ. 122 տարեկան հասակում: Հարյուր տարուց ավելի ապրող մարդկանց ամենամեծ թիվը գրանցվել է Ճապոնիայում (գրեթե 51 հազար) և ԱՄՆ-ում (գրեթե 53 հազար), փոխանցում է   РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Արտագաղթի պատճառը գաղջ մթնՈԼՈԼորտների հեղինակներն են ‘
Հաջորդ հոդվածը‘«Ընդդեմ դահիճների» երթն սկսվեց ձերբակալություններով’