‘Ռեդնապ. Եթե «Չելսին» կարողանա թոփ քառյակում հայտնվել, արդեն հաջողություն է’

1099

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ «Չելսիի» համար մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն արդեն մեծ հաջողություն կլինի:
Նա կարծում է, որ Լեմպարդի գլխավորությամբ հենց առաջին տարում դժվար թե «Արիստոկրատները» կարողանան լուրջ հաջողությունների հասնել.

«Չելսին» ջանալու է թոփ քառյակում տեղ զբաղեցնել, բայց եկե՛ք չկորցնենք հողը մեր ոտքերի տակից: Պետք է իրերին իրական աչքերով նայենք: Ինձ թվում է՝ առանց Էդեն Ազարի թիմի համար չափազանց դժվար կլինի: Ու այստեղ այնքան էլ կարևոր չէ, թե ով է գլխավորում թիմը՝ Գվարդիոլա՞ն, Կլո՞պը, թե՞ Լեմպարդը: Ցանկացած մարզիչ դժվարության կհանդիպեր ման ֆուտբլոիստի բացակայության պայմաններում:
Թոփ քառյակում մրցաշրջանն ավարտելը «Չելսիի» համար արդեն մեծ հաջողություն կլինի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ակումբի առաջ տրանսֆերային արգելք է դրված, ինչպես նաև հարակից այլ հանգամանքներ ևս, տարին «Կապույտներին» խոստանում է չափազանց բարդ լինել,- նշել է Ռեդնապը:

Նախորդ հոդվածը‘ «Արսենալը» ուզում է ձեռք բերել «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանին’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն հանդիպել է Չինաստանի ամենահարուստ մարդու հետ’