‘Մոսկվայի մետրոյում տուժած հայերը ՌԴ քաղաքացիներ են’

888

Մոսկվայի իշխանությունների տրամադրած տեղեկատվության համաձայն Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժած Մերի Քոչարյանը և Աննա Բուլղադարյանը ՌԴ քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում, ինչի հետևանքով զոհվել  20 մարդ, իսկ բժշկական օգնության է դիմել ավելի քան 120-ը, որոնցից 106-ը հոսպիտալացվել են: Նրանց թվում են նաև.

Բուլղադարյան Աննա Օլեգի, 23 տարեկան, աջ ձեռքի փակ կոտրվածք, տրավմատիկ շոկ, գտնվում է թիվ 79 հիվանդանոցում

 Քոչարյան Մերի Աշոտի, 20 տարեկան, ողնաշարի կոտրվածք՝ ուղնուղեղի վնասվածքով, փակ գլխուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում: Գտնվում է թից 67 հիվանդանոցում:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալել են հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին’