‘Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի՝ Կալաշնիկովի ավտոմատով’

764

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը Կալաշնիկովի ավտոմատ էր տեղափոխում, Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի քրեական հետախուզության վարչությունից: Ըստ հաղորդման՝  Ադրբեջանի 39-ամյա գործազուրկ քաղաքացին ձերբակալվել է չեխական արտադրության Կալաշնիկով ավտոմատ և երեք փափաշտակալ տեղափոխելիս: Քրեական հետախուզության վարչությունից նաև տեղեկացրել են, որ  ադրբեջանցին հայտնաբերվել է Մոսկվայի քրեական հետախուզության օպերատիվ աշխատակիցների կողմից՝ հրազենի մատակարարման աղբյուրների բացահայտման ուղղությամբ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ստուգվում է ձերբակալվածի մասնակցության հնարավորությունը նույնպիսի հանցագործություններին: Քրեական գործ է հարուցվել զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածով, հաղորդում է  Интерфакс-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ նախագահական ընտրությունները չեն հետաձգվի. Հայրիկյանը չի դիմի ՍԴ (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ’