‘Մոսկվայում մահացած են գտել դերասան Ալեքսեյ Դևոտչենկոյին’

1670

Ռուսական թատրոնի և կինոյի հայտնի դերասան Ալեքսեյ Դևոտչենկոյին մահացած են գտելՄոսկվայի իր բնակարանի շեմին (մեկ այլ տեղեկատվությամբ՝ բնակարանում):

Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունից հաղորդել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հաղորդվում է նաև, որ առայժմ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել:

Իրավապահ մարմիններում ТАСС-ի աղբյուրի տվյալներով՝ քննիչները չեն բացառում Դևոտչենկոյի մահվան քրեական բնույթը:

Վերջին շրջանում Դևոտչենկոն աշխատում էր Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում: Գործընկերների պնդմամբ՝ նրանք երկար ժամանակ չէին տեսել դերասանին:

2011 թ. նոյեմբերին Ալեքսեյ Դևոտչենկոն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հրաժարվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումից և երկու պետական մրցանակներից: Դերասանն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, Միացյալ քաղաքացիական ճակատի անդամ էր և «Չհամաձայնողների երթերի» մասնակից: 2014 թ. մարտին նա նույնպես իր ստորագրությունն էր դրել Կինոմիության «Մենք ձեզ հետ ենք» նամակի տակ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Սիսիանի» ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքում կնոջ մահվան դեպքով հարուցվել է քրգործ’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Կարապետյան. «Ատկատների» համար փող կա, ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞’