‘ Մոսկվայում 19-ամյա հայ երիտասարդ է կորել’

1021

Մոսկվայում կորել է 19-ամյա հայ երիտասարդ Դավիթ Արիստակեսյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, նա նոյեմբերի 14-ի երեկոյան ժամը 19-ի շրջանում դուրս է եկել մետրոյի «Պրոլետարսկայա» կայարանից, թերևս որպեսզի անցնի «Կրեստյանսկայա զաստավա» կայարան: Դավիթն ապրում է «Շոսսե էնտուզիաստով» կայարանի մոտերքում և հավանաբար այդ շրջանում էլ նա անհետացել է:

Դավիթ Արիստակեսյանի հարազատները չեն բացառում, որ նա կարող է ենթարկված լինել սափրագլուխների հարձակնմանը: Կորած երիտասարդի եղբայր Ջիվանը հաղորդեց, որ Դավիթի հարազատները արդեն դիմել են իրավապահ մարմիններին:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիական ֆուտբոլին աղետ է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ն առայժմ չի քննարկել թիվ 1 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու հարցը ‘