‘Մոսկվայում 2012 թ. կոռուպցիայի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 1,2 միլիարդ ռուբլի’

737

ՌԴ ՔԿ մոսկովյան վարչության պետ Վադիմ Յակովենկոն հայտարարել է, որ Մոսկվայում կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը հասցված վնասը կազմել է մոտավորապես 1,2 միլիարդ ռուբլի: Այդ մասին հունվարի 15-ին  հայտնում է ИТАР-ТАСС-ը:  «Մեզ հաջողվել է 250 միլիոնը բյուջեում վերականգնել արդեն հետաքննության փուլում»,- ընդգծել է Յակովենկոն: Նրա խոսքերով՝ մեկ տարվա ընթացքում վարչությունն ավելի քան 400 քրեական գործ է հարուցել կաշառքի, իրավունքների չարաշահման և իրավասությունների սահմանազանցման, ինչպես նաև ծառայողական դիրքի օգտագործմամբ՝ խարդախության վերաբերյալ: Հատուկ կարևորության գործերի շարքում Յակովենկոն նշել է Մոսկվայի քաղաքաշինության քաղաքականության վարչության պետի նախկին տեղակալներ Ալեքսանդր Լևչենկոյի և Կոնստանտին Կորոլյովսկու գործը, որոնք «Ժողովրդական ավտոտնակ» ծրագրի շրջանակներում յուրացրել էին 90 միլիոն ռուբլի: Յակովենկոն առանձնացրել է նաև Ռուսաստանյան պետական ագրարային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Բաուտինի գործը, ով կասկածվում է համալսարանի օպերատիվ կառավարման մեջ գտնվող 83 բնակարանների ապօրինի օտարման մեջ:

Նախորդ հոդվածը‘2013 թ. Թուրքիայում կավարտվի խոշորագույն կոնտեյներային նավահանգստի շինարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Որոշակի ժամերի Վերին Լարսը փակ է’