‘Մոտ 22 հազար ՀՀԿ-ական ընտրակեղծիքների «ինստիտուտ» է հաճախում. «Հրապարակ»’

1219

Մելիք-Ադամյան փողոցում հիմնովին խորասուզված են առաջիկա համապետական ընտրությունների կազմակերպչական աշխատանքներում:  «Հրապարակը» գրում է, որ մոտ 22 հազար ՀՀԿ-ականներ մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող հանձնաժողովի անդամների ուսուցման, լիցենզավորման դասընթացներին: Լիցենզավորվածների հենց այդ «ինստիտուտն» է ընտրակեղծիքների ապահովման ալմա-մատերը:

Այս պահին արդեն 17 հազար ՀՀԿ-ական լիզենզիա ունի: Այդ քանակով հնարավոր է լիուլի ծածկել 41 ընտրատարածքի 2 հազար տեղամասերն էլ` սպասվող սահմանադրական հանրաքվեի, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Ռաուլը պաշտոնապես ներկայացվեց որպես «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ԼՂՀ Սահմանադրության օրն է ‘