‘Մուսինյան. Քանի որ գործ ունենք սովորական իդիոտիզմի հետ, ապա մեկնաբանելու կարիք չկա’

2025

Այսօր լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Արփասլան Թյուրքեշի հանդիպման վերաբերյալ, նրա որդու՝ Թուղրուլ Թյուրքեշի հայտնած մտքերի վերաբերյալ: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին` մեկնաբանելու այդ տեղեկատվությունը:

Ի պատասխան` Մուսինյանն ասաց. «Հերքել արժեր այն սուտը, որն իր մեջ բանականության ինչ-որ մի նշույլ գոնե պարունակեր: Իսկ քանի որ այս պարագայում գործ ունենք սովորական իդիոտիզմի հետ, ապա մեկնաբանելու կարիք չկա»: 

Նախորդ հոդվածը‘Պուտինին Հայաստանում կուղեկցեն 6 նախարար, 11 նահանգապետ, նաեւ խոշորագույն ընկերությունների ղեկավարները’
Հաջորդ հոդվածը‘«Արցախբանկում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել’