‘ՄՕԿ-ը 1,5 մլրդ դոլար կներդնի Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիադայի համար’

892

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը տպավորված է Բրազիլիայում ֆուտբոլի 2014 թ. աշխարհի առաջնության կազմակերպվածությունից: Նա համոզված է, որ երկրիը կապահովի Ռիո-դե-Ժանեյրոյում Օլիմպիադա-2016-ի որակյալ անցկացումը:

«Բրազիլիան կարող է հպարտանալ աշխարհի առաջնությամբ: Այդ մրցաշարը ցույց տվեց բրազիլացի ժողովրդի կիրքը: Ես ողջունում եմ այն վստահությունը, որով երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը խոսում է Օլիմպիական խաղերի մասին: ՄՕԿ-ը 1,5 միլիարդ դոլար կհատկացնի խաղերի անցկացմանը»,- Բախի խոսքն է մեջբերում Le Figaron:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2016 թ. օգոստոսի 5-12-ը Ռիո-դե-Ժանեյրոյում,  փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն պատժացուցակում ընդգրկել է ԴԺՀ և ԼԺՀ մի շարք ղեկավար անձանց’
Հաջորդ հոդվածը‘«Մարտի են մեկնում» նաև… հանգուցյալնե՞րը’