‘Յոհան Կաբայ. «Բենզեման պետք է մասնակցի «Եվրո-2016»-ին»’

1239

Անգլիական «Քրիսթալ Փելես»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յոհան Կաբայը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման պետք է վերադառնա Ֆրանսիայի ընտրանու ճամբար, տեղեկացնում է lefigaro-ն:

Ըստ ֆրանսիացի կիսապաշտպանի` Բենզեման մեծ օգուտ կտա հավաքականին «Եվրո-2016»-ի շրջանակներում:

«Կարծում եմ, որ Բենզեման Ֆրանսիայի ընտրանու համար առաջին հարձակվողն է: Իհարկե, մենք ունենք նրա կարիքը: Նա պետք է մասնակցի «Եվրո-2016» մրցաշարին»,- հայտարարել է Կաբայը:

Հավելենք, որ Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի ընտրանու կազմից Մատյե Վալբուենայի հանդեպ կատարած շանտաժի պատճառով:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. ««Լեսթերն» ապացուցում է, որ ֆուտբոլում ամեն ինչ գումարով չի որոշվում»’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի հայրը վիճաբանել է AS-ի թղթակցի հետ, ով փորձել է նկարահանել ֆուտբոլիստին գիշերային ակումբից դուրս գալիս(տեսանյութ)’