‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն լավ մարզիչ է, բայց նա չունի ֆուտբոլիստի փորձ, ինչը տեսանելի է’

794

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը COPE ռադիոընկերությանը ըված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի եւ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Մոուրինյոն լավ մարզիչ է, բայց նա չունի ֆուտբոլիստի փորձ, ինչը տեսանելի է: Նա հիանալի ֆուտբոլիտներ ունի, եւ նրանց հետ կարող էր ավելի մեծ արդյունքների հանել: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա ես զարմացած չեմ, որ Պեպը «Բավարիայի» հետ պայմանագիր կնքեց: Նա այնտեղ իրեն կզգա, ինչպես ձուկը ջրում:

Իսկ այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Չավին է, կարող է դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: Եթե դու մեծ ֆուտբոլիստ ես եղել, ապա դա մարզչական աշխատանքում օգնում է: Պետք է իմանալ, թե ինչ է կատարվում հանդերձարանում»,- նշել է Կրոյֆը:

Նախորդ հոդվածը‘Բ. Նավասարդյան. Սերժ Սարգսյանը խուսափել է պատասխանել հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Վեզիրյան. Ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ’