ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական կարգավիճակ է շնորհել ֆրանսիական բագետին

416

Հավանաբար՝ ոչինչ այնքան չի ասոցացվում Ֆրանսիայի հետ, ինչպես պարզ, անհավակնոտ սպիտակ հացի բատոնը։ Եվ դա պատահական չէ․ երկրում օրական առնվազն 16 միլիոն բագետ է թխվում։ Ընդ որում՝ այսօր բագետը դժվարությունների է բախվում, որովհետև ավանդական փռերին հաճախ փոխարինում են խոշոր սուպերմարկետները, և թթխմորով հացը ավելի պահանջված է դառնում։

Հիմա ֆրանսիական խոհանոցի խորհրդանիշին օգնության է հասել ՄԱԿ-ը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բագետն ընդգրկել է իր «ոչ նյութական մշակութային ժառանգության» ցուցակում։

Բագետի ընդգրկումը ցուցակում «տուրք է կյանքի ֆրանսիական տեսակին», ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ասուլայը։
«Բագետը ճաշկերույթի տարրեր ստեղծող ամենօրյա արարողություն է, համատեղ ժամանակ անցկացնելու և հաղորդակցվելու խորհրդանիշ,- հավելել է Ասուլայը։- Կարևոր է, որ այդ սովորույթը շարունակի գոյություն ունենալ նաև ապագայում»։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըԲրազիլիայում սողանքի հետևանքով կան զոհեր և տասնյակ անհետ կորածներ
Հաջորդ հոդվածըՋրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. ՀՀ ԱԻՆ