‘Յուրգեն Կլոպ. «Ես Կոպերֆիլդը չեմ»’

962

Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Ես Դեւիդ Կոպերֆիլդը չեմ: Բոլորին է հայտնի, որ կա նաեւ ավելի հեշտ աշխատանք: Բայց ես հեշտ ուղիներ փնտրողներից չեմ: Ես միշտ պատրաստ եմ ճիշտ աշխատանքի, ճիշտ իրավիճակում, երբ կարող ես փոփոխություններ կատարել: Բայց դրա համար անհրաժեշտ է աշխատանք:

«Լիվերպուլը» լավագույն իրավիճակում չէ այժմ, բայց դա ինձ չի վախեցնում: Ես ճիշտ տեղում եմ»,- Յուրգենի Կլոպի խոսքը մեջբերում է dailymail- ը:

Անգլիայի առաջնույան 25 տուրից հետո «Լիվերպուլը» 35 միավորով 9-րդն է:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. ««Լեսթերը» կասկածամիտներին ստիպեց լռել»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին կարիերայում առաջին անգամ ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող Պրիմերայում’