‘Նաիրա Զոհրաբյան. Խոշորները պետք են գալու ընտրություններ կեղծելու համար (տեսանյութ)’

1030

Աժ-ում «Շրջանառության հարկի» մասին օրենքի քննարկումների ընթացքում՝ մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ժամանակ ձգելը՝ լուծում չէ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք ունեն պատրաստ նախագիծ, որը կներկայացնեն ԱԺ քննարկման: Տիկին Զոհրաբյանը հատուկ շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ովքեր են այն խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունների՝ փոքր և միջին ձեռներեցության հանդեպ վարած քաղաքականության արդյունքում շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, և «այո′, անհամբեր սպասում են, թե երբ է Հայաստանում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը փոքր և միջին բիզնեսի մեջքը կոտրելը չլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Գյումրիում զանգվածային սպանությունների մեջ մեղադրվողին կդատեն ՌԴ ռազմաբազայում’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա ճնշումներով (Տեսանյութ)’