‘Նախարար. ՄՄ-ին անդամակցելու դեպքում մաքսատուրքերի ընդհանուր առավելագույն բարձրացումը կկազմի 140-145 մլն դոլար’

878

Մաքսային միությանն անդամակցվելիս Հայաստանը կխնդրի մաքսային տուրքերի ցանկից դուրս հանել որոշ առանցքային ապրանքներ: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պատասպանելով պատգամավորների հարցերին: Նա նշել է, որ այդ ապրանքների ցանկը դեռ չի ներկայացվել ռուսական կողմին, քանի որ դեռ համաձայնեցվում է հայ գործարարների հետ, և այն չի հրապարակվում, ելնելով բանակցությունների գաղտնիության նկատառումներից: Նա նաև հավելել է, որ նախարարության կայքում հրապարկված է ապրանքների մի ցանկ, որոնց գծով մաքսատուրքերը կարող են փոփոխվել, ընդ որում, նշված են ներկայիս, ինչպես նա և ՄՄ ենթադրվող մաքսատուրքերը:

Ավանեսյանը նշել է, որ բացառություն կարող են կազմել դեղագործական ապրանքները, հավի միսը և մի շարք հումքային ապրանքներ: Ավելին, նախարարն ընդգծել է, որ վերջերս ՌԴ հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ հայ ներմուծողները կարող են նավթամթերքներն ստանալ առանց ՌԴ արտահանման մաքսատուրքերի:

«Հաշվի առնելով այդ դրույքները, մաքսատուրքերի ընդհանուր առավելագույն բարձրացումը Հայաստանի համար կկազմի 140-145 մլն դոլար: Բայց մաքսատուրքերի բարձրացումի միշտ չի, որ ուղիղ համեմատական է ինֆլյացիային, քանի որ մի շարք ապրանքներ փոխարինվում են ուրիշներով, կամ Հայաստանում արտադրվածներով: Ցանկացած պարագայում, իմ կողմից նշված թիվն առավելագույնն է, որը մենք ակնկալում ենք»,-հայտարարել է նախարարը: Նա նաև պատգամավորների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ պարտավորութոյւնների շրջանակներում Ռուսաստանը պետք է մինչև 2015, 2017 և 2020 թվականները նվազեցնի մաքսատուրքերը, ինչը մաքսատուրքերի նվազում է ենթադրում նաև Մաքսային միության համար:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյան առաջարկում է գազի գները բնակիչների համար իջեցնել ԱԱՀ հարկումից հրաժարվելու ճանապարհով ‘