‘Նախիջեւանում դաժան ծեծի ենթարկված լրագրողը մահամերձ է’

1274

Ադրբեջանցի լրագրող Իլհամ Նասիբովը դաժան ծեծի է ենթարկվել Նախիջեւանում, տեղեկացնում է ադրբեջանական Maydan TV-ն: Նրա կինը՝ իրավապաշտպան Մալահաթ Նասիբովան, պատմել է, որ միջադեպից առաջ ամուսինը բազմիցս սպառնալիքներ է ստացել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից: Օգոստոսի սկզբին անհայտ անձինք փորձել են ներխուժել նրանց բնակարան:  

Այժմ մահամերձ Նասիբովը գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա մոտ ուղեղի ցնցում է եւ ներքին արյունահոսություն, ինչպես նաեւ՝ դեմքի վրա եւ մարմնին բազմաթիվ կոտրվածքներ են հայտնաբերվել:

Տուժողի կնոջ խոսքով, ամուսնուն գտել են իր գրասենյակում՝ արնաշաղախ եւ անգիտակից: Նասիբովը հասցրել է պատմել, որ իր վրա երկաթե ձողով զինված մի երիտասարդ է հարձակվել: Նասիբովան ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ իր ամուսնուն ծեծել են ազգային անվտանգության նախարարության հրահանգով:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախը Արարատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Կիեւը Կրեմլին մեղադրում է սեփական տարածք ներխուժելու մեջ. Մոսկվան հակադարձում է’