‘Նացիստների հայտնաբերած բուդդայական արձանիկը տիեզերական ծագում ունի’

1264

Ժամանակակից գիտնականները նորովի են բացահայտել դեռևս 1938 թ. նացիստական արշավախմբի կողմից հայտնաբերված բուդդայական պահապան-աստծո արձանիկը. պարզվում է, որ այն պատրաստված է  Սիբիրում կամ Մոնղոլիայում 15 հազար տարի առաջ վայր ընկած երկնաքարի բեկորից: Ֆաշիստական Գերմանիայի գիտնականները, որոնք արձանիկը հայտնաբերել են Տիբեթում կազմակերպված գիտարշավի ընթացքում, նույնիսկ չեն էլ կասկածել, թե ինչ արժեքավոր իր են գտել. նրանց բավարարել է այն, որ բուդդայական աստծու հագուստը զարդարված է եղել սվաստիկայով: Ի դեպ, արևելքում գերմանացիները փնտրում էին ապացույցներ, որ արիական ռասան սկիզբ է առել այդ տարածաշրջանից: Հենց այդ պատճառով էլ սվաստիկայով արձանիկը նրանց համար հրաշալի գտածո էր, թեև տիբեթական այդ խորհրդանշանը, որը նացիստները յուրացրին 20-րդ դարում, հնում համարվել է հաջողության նշան: 

Նախորդ հոդվածը‘Կատալոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ալ. Ալիեւ. Ինչպե՞ս է լուսանկարը հայտնվել ինտերնետում’