Նիդեռլանդները կուսուցանի ուկրաինացի օդաչուներին

234

ՆԻդեռլանդները F-16 կործանիչները վարելու համար ուկրաինացի օդաչուներին նախապատրաստելու կանաչ լույս է ստացել Վաշինգտոնից։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլլենգրենը։

«Հաջորդ քայլը կլինի հենց կործանիչների մատակարարումը,- ասել է նախարարը։- Մենք դա կշարունակենք քննարկել դաշնակիցների և այն երկրների հետ, որոնք ունեն F-16 կործանիչներ։ Բայց այժմ դա չի քննարկվում, դա հաջորդ փուլն է»։ Նախարարը նաև շեշտել է, որ կարևոր է «դա անել հնարավորինս շուտ»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Հիրոսիմայում G7 գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արևմուտքը կսկսի ուկրաինացի օդաչուների՝ չորրորդ սերնդի կործանիչների, այդ թվում՝ F-16-ի կառավարման ուսուցումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Վաշինգտոնը համախոհների հետ կքննարկի, թե որ պետությունները կարող են F-16 կործանիչներ փոխանցել Կիևին։

Նիդեռլանդները մի քանի տասնյակ F-16 ունի, որոնք աստիճանաբար փոխարինվում են ավելի ժամանակակից  F-35-երով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ երկրները Բրյուսելին 10 մլրդ եվրոյի հաշիվ են տրամադրել
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Օղանի աջակցությունը չի երաշխավորում Էրդողանի հաղթանակն ընտրություններում