‘Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա. Խաղից առաջ’

1221

¼-րդ եզրափակիչ, հուլիսի 5, ժամը՝23.59,«Ֆոնտե Նովա» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Ռավշան Իրմատով

Այս զույգի խաղի ելքը ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում: Հանդուգն կոստառիկացիները արդեն իրենց երկրպագուներին նվիրել են աննկարագրելի ուրախություն, այնքան, որ դեռ մի տասը տարի էլ կբավականացնի: Իսկ այն, որ նրանք կարող են հաղթել այս պահի դրությամբ աշխարհի առաջնության ամենարդյունավետ հավաքականին (4 խաղի ընթացքում նրանք հակառակորդի դարպասն են ուղարկել  12 գնդակ) ուղղակի անհավատալի է:

Ինչպես Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման ժամանակ, հոգեբանական առավելություն, անկասկած, ունեն հակամարտության հետնապահները: Սակայն, գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ այն բարձրակարգ խաղը, որ ցույց են տվել «սուրճագործները» այս մրցաշարում, ուղղակի չի կարելի համամատել կոստառիկացի ֆուտբոլիստների խաղի հետ, որոնք իրենց մուտքը քառորդ եզրափակիչ ապահովել են, ինչպես ասում են արյուն-քրտինքով:    

Այս հավաքականների հակամարտությունն առաջինն է ֆուտբոլի պատմության մեջ: Նախինում նրանք նույնիսկ ընկերական խողերում չեն հանդիպել: Դեռ ավելին, նիդեռլանդցիները աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում ընդամենը մեկ անգամ են հանդիպել ԿՈՆԿԱԿԱՖ տարածաշրջանի ներկայացուցչի հետ: .
Միևնույն ժամանակ, կոստառիկացիների համար սա թվով 9-րդ հանդիպումն է եվրոպական երկրների հավաքականի հետ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում; Ընդհանուր հավասարակշռությունը առայժմ «Լոս Տիկոս»-ի մոտ դրական է: Կոստա Ռիկայի հաշվին կա երեք հաղթանակ՝ Շոտլանդիայի (1:0), Շվեյցարիայի (2:1) և Իտալիայի (1:0) դեմ խաղերում: Երեք անգամ էլ այս հավաքականին հաջողվել է խաղալ ՈՒԵՖԱ-ի մրցաշարում, որտեղ ոչ ոքի է խաղացել Թուրքիայի (1:1), Անգլիայի (0:0) և Հունաստանի (1:1) հետ: Պարտությունները դեռևս երկուսն են՝ 2006 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում կոստառիկացիները 2:4 հաշվով զիջեցին Մունդիալի տանտերերին՝ գերմանացիներին, իսկ հետո 1:2 հաշվով պարտվեցին Լեհաստանին:

Այն դեպքում, եթե Կոստա Ռիկան կարողանա ևս մեկ անսպասելի անակնկալ մատուցել և հաղթել, ապա ԿՈՆԿԱԿԱՖ տարածաշրջանի ներկայացուցիչը երկրորդ անգամ պատմության մեջ կհայտնվի աշխարհի առաջնության լավագույն հավաքականների հետ նույն քառյակում: Հիշեցնենք, որ նման բան տեղի է ունեցել 84 տարի առաջ առաջին՝ Ուրուգվայի մրցաշարում: Այն ժամանակ եզրափակչի մասնակիցներից մեկը դարձավ ԱՄՆ հավաքականը: Ամեն դեպքում, այս զույգից հերթական «ռումբի» պայթուն հազիվ թե կարելի է սպասել: «Հանդուգն նարնջագույնները» հիմա ավելի քան երբեք հաղթանակի հասնելու մոտիվացիա ունեն: Առավել ևս այն դեպքում, երբ նրանք այդպիսի բարենպաստ խմբում են հայտնվել: Մինչև եզրափակիչ, նրանք չեն կարող հանդիպել բրազիլացիների, գերմանացիների և ֆրանսիացիների հետ: Եվ այսպիսի հնարավորոթյունից չоգտվելն ուղղակի անթույլատրելի է:

 

 

 

 




Նախորդ հոդվածը‘Արգենտինա-Բելգիա. Ամերիկայի և Եվրոպայի հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինան հաղթեց Բելգիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’