‘Նորագույն հայկական խաղ. Նախ՝ սուպեր ընդդիմադիր, ապա՝ պառակտված ընդդիմություն’

1478

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Նորագույն հայկական խաղ: Սկզբից մեկը հանրությանը ներկայանում է որպես շատ արմատական, սուպեր ընդդիմադիր: Դա կլինի հարթակում, ֆեսյում, թե այլուր: Հայաստանում շատ հեշտ է ինքնահռչակվել ամեն ինչ՝ ընդդիմադիր, քաղաքագետ, փորձագետ, ինչ ուզես, թեկուզ Հռոմի Պապ: Ոչ միայն այսպես կոչված հասարակ ժողովուրդը, այլեւ հայ մտավորականությունը, որը սովոր է առաջ շարժվել պահի հույզերով եւ եփվել ինքն իր կաթսայի մեջ, ամեն մի պարզունակ խաղ հաջողությամբ մարսում է: Միայն մի բան երբեք չեն ների, եթե դեմներն ազնիվ խաղ է: Այ էդ ժամանակ աշխարհի չարիքները կվերագրեն: Ուրեմն, սկզբից միսթեր իքսը (միայն մեկը չէ, շատ են ու վաղուց են սկսել խաղը) ներկայանում է որպես սուպեր ընդդիմադիր: Հետո ծավալում է իր բուռն ընդդիմադիր գործունեությունը: Օրինակ, կոչ է անում, բոլոր ընդդիմադիրներին միանալ: Կամ դուրս է տալիս խելքից դուրս «կրեածիվ» ծրագրեր եւ այլն, եւ այլն: Խաղի վերջում սարքվում է «ընդդիմադիրներն իրար հետ վիճում են, պառակտվում են» սցենարը, որովհետեւ մարդիկ, ովքեր հետեւում են դաշտին ուշադիր, արագ կռահում են, ով ինչ է խոսում եւ ինչի համար, բայց, որպեսզի մյուսներին բացատրես, պիտի կամ դիսերտացիա գրես, կամ էլ քո հինգ տարվա փորձը մտցնես իրա գլխի մեջ: Մինչեւ դա անես, սցենարն արդեն գործում է՝ վեճ, պառակտում ընդդիմադիրների միջեւ, հուզական վիճակներ, նեղացած պոզաներ, վայ-վույ:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Ավետիք Իսահակյանին պարգեւատրել է Պուշկինի մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը փակվեց, շենքն էլ ապամոնտաժվում է’