‘Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը դատապարտել է ԼՂ-ի և ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ‘

1005

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախմբի պաշտոնական կայքը:

«Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս հերթական ագրեսան է իրականացրել Հայաստանի և ԼՂՀ դեմ, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի միջոցով պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- նշվում է կայքում: 

Այս առնչությամբ Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը, համագործակցելով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամների հետ, նրանց է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին գործընթացները և լարվածության սրացումն Ադրբեջանի կողմից:

Նշենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է 2012 թ. հոկտեմբերին: 

Նախորդ հոդվածը‘Պատգամավորներ. Շանթը քաղհալածյալ է, սահմանված պատժամիջոցը՝ անընդունելի’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիան առայժմ չունի գլխավոր մարզիչ’