‘«Շախտյորի» վնասները կազմել են 43 միլիոն եվրո’

929

Դոնեցկի «Շախտյորը» 2012 թվականին 2011թ. համեմատ կրճատել է վնասները 27,6%-ով՝ հասցնելով այն 43,8 միլիոն եվրոյի, հայտնում է Интерфакс-Украина-ը:

Ինչպես հայտնում է ակումբը, այս նախորդ տարի նաեւ հաջողվել է կրճատել երկարաժամկետ պարտավորությունները 85 միլիոն եվրոյից մինչեւ 73 միլիոն եվրո: Բացի այդ, ակումբի աշխատակիցների թիվը աճել է 6,5 տոկոսով՝ մինչեւ 572 մարդ:

2011/12 մրցաշրջանում ակումբի եկամուտները կրճատվել են 17 տոկոսով կամ 8 միլիոն եվրոյով՝ մինչեւ 39 միլիոն եվրո: Նման արդյունքը «Շախտյորը» հիմնավորել է նրանով, որ կարեւոր է համարվել գործող կազմի պահպանումը եւ որ թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլը չէր հաղթահարել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ամենաերջանիկ երկրների աղյուսակում 53-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Նամակագրությո՞ւն, թե՞ իշխանափոխություն’