‘Շիրակի նոր մարզպետը՝ այս անգամ՝ ԱԱԾ գեներա՞լ’

953

Ըստ Aravot.am-ի աղբյուրների, վաղը կառավարության նիստում կնշանակվի նոր մարզպետ, որից անմիջապես հետո` կեսօրին, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նորանշանակ պաշտոնյային կուղեկցի Գյումրի ու կներկայացնի շիրակցիներին:

«Տեղի բարձաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, մարզպետը 98 տոկոսով գեներալ Ֆելիքս Ցոլակյանն է` ԱԱԾ-ի պետի տեղակալը: Նշենք սակայն, որ պաշտոնապես վաղվա օրակարգում մարզպետի հարցը ընդգրկված չէ, և կան նաև խոսակցություններ, որ մինչև նոր կառավարության ձևավորումը՝ մարզը կգլխավորի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը , որին կնշանակեն մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար», — գրում է կայքը:

Նախորդ հոդվածը‘Զինվորականները միջամտել են՝ մրցավարին փրկելու համար. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 20-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը կքննարկի հայաստանյան ընտրությունները’