Շոյգու․ Քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին պնդումներն անհեթեթ են

382

Արևմտյան ԶԼՄ-ների այն պնդումները, թե Ռուսաստանը, իբր, կարող է Ուկրաինայում քիմիական զենք կիրառել, անհեթեթ են, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Նախարարը նշել է, որ Սիրիայում թունավոր նյութերի օգտագործմամբ սադրանքները դարձել են Արևմուտքից հովանավորվող «Սպիտակ սաղավարտների» տիպի հասարակական կազմակերպությունների այցեքարտը։

«ԱՄՆ մասնագետների տեղեկատվական սադրանքներն Ուկրաինայում ուշադրությունը շեղելու համար է արգելված ռազմա-կենսաբանական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ հայտնաբերված փաստերից»,- պարզաբանել է ՌԴ բանակի գեներալը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնհետ կորածներն 8-ն են
Հաջորդ հոդվածըՔիսինջերն ախտորոշում է տվել Ամերիկային