‘Շվեդիայի ԱԳՆ ղեկավար. Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից’

911

Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու մտադրությունից: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը:

«Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ակտիվորեն առաջ են ընթանում եվրաասոցացման հարցում, իսկ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: Սակայն Երևանն այլընտրանք չուներ, քանի որ Մոսկվան երկրի իշխանություններին ընտրության առջև է կանգնեցրել: Նրան ստիպել են»,-նշել է դիվանագետը: Նա նաև կասկած է հայտնել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցելու՝ Ադրբեջանի իշխանությունների անկեղծության առնչությամբ` ավտորիտար ռեժիմի պատճառով: «Այնտեղ ավտորիտար քաղաքական կառավարում է, ինչը խնդիրներ կստեղծի մեզ համար»,- հայտարարել է նա:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Պետական մարմինների կարող է թվալ, որ «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատները’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Վերջին տարիներին լարվածությունը տեղափոխվել է դեպի Տավուշի մարզ’