‘Սեյրան Օհանյան. Վերջին տարիներին լարվածությունը տեղափոխվել է դեպի Տավուշի մարզ’

1052

Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ վերջերս Քարվաճառում տեղի ունեցած դեպքերին կապված ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին։ Նա նշեց, որ 1994-ի զինադադարի կնքումից հետո, Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում, դիպուկահարների կրակոցների և դիվերսիոն գործողությունների հետևանքով լարվածություն է սկսվում սահմանին, իսկ վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Տավուշի մարզ:

«Միշտ տեղեկություններ է եղել Քարվաճառի տարածքում հնարավոր ներթափանցման մասին, որոշակի հետքեր կային և այս դեպքում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ ներթափանցած խմբերի բացահայտման ուղղությամբ: Համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի հետ, բացահայտել էինք հետքերը և հայտնաբերել էինք այդ խմբի մեկ անդամին: Դրանից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք  և հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեց այդ հատվածը և պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ բացահայտվեցին բոլոր անդամները, որոնք որ եղել են Քարվաճառի տարածքում»,-ասաց Օհանյանը:

Նախարարը նշեց, որ որոշակի մտավախություն կար նաև ազգաբնակաչության մոտ՝ կապված նրա հետ, որ 17 տարեկան քաղաքացու սպանության մեջ կասկածվում էր այդ խմբի անդամներից մեկը, որ վերջինն էր հայտնաբերվել: Նշենք, որ 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքով դեռ գործ չի հարուցվել, իսկ ԼՂՀ ոստիկանությունը դեռեւս տեղեկություն չունի, թե երբ է հարուցվելու, կամ արդյոք հարուցվելու է, թե ոչ:

 

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳՆ ղեկավար. Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան առնչությամբ Հայաստանի պատասխանը չի ուշանա’