‘Շվեյցարիան կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին’

919

Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հնարավորություններ կփնտրի աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատմանն ու վստահության ամրապնդմանը, ինչպես նաև կամրապնդի միջնորդության առկա մեխանիզմները, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի գործընթացը: Այդ մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, 2014 թվականին ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերին:

«Բացի այդ, Շվեյցարիան կփորձի հեշտացնել մարդկանց միջև շփումներն ու կաջակցի քաղաքացիական հասարակության նախագծերին տարածաշրջանում», — ասել է նա: Բուրկհալտերը նաև հիշեցրել է, որ Շվեյցարիայի առաջարկով դեսպան Անջելո Գնադինջերը կզբաղեցնի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը: «Ի թիվս այլ պարտականությունների` նա հանդես կգա որպես ԵԱՀԿ համանախագահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան քննարկումներում»,  — ասել է Բուրկհալտերը:  

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային տարի -2013 . ամփոփում. ‘
Հաջորդ հոդվածը‘Տակտիկա-2013. «Տոտալ ֆուտբոլ» + «Բյելսիզմ» + ֆիզիկապես հզոր կառուցող կիսապաշտպաններ և վերադարձ դեպի դասական «9»’