‘«Շրջանառության հարկի մասին» օրենքի որոշ կետերի գործողությունը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը ‘

1405

Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքոմ քննարկվել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ընդ որում, Հովիկ Աբրահամյանն, ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է, թե «այսօր Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը»: «Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է Աբրահամյանը:

Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով: 

Հավելենք, որ ընդդիմադիր Եռյակի ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստվում են երկուշաբթի այս հարցը արտահերթ քննարկման դնել:
   

Նախորդ հոդվածը‘Տրանսսեքսուալ Աննա Գրոդսկան կառաջադրվի Լեհաստանի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա. ԼՂՀ ՊՆ’