Որոշ տեղերում կարմիր հեռախոսախցիկները կպահպանվեն

460

Հազարավոր կարմիր հեռախոսախցիկները, ինչպես և երկհարկանի ու նույնպես կարմիր ավտոբուսները, որ վաղուց ի վեր դարձել են Բրիտանիայի այցեքարտը, կփրկվեն և կաշխատեն, եթե մի կարևոր պայման կատարվի՝ դրանք պետք է օգտագործվեն։

Ինչպես որոշել է բրիտանական Ofcom հեռահաղորդակցական ծառայությունների կարգավորողը, ԲՀ կազմակերպւթյանը կարգելվի վատ բջջային կապ ունեցող և դժբախտ դեպքերի բարձր մակարդակ ունեցող շրջաններում փակել մոտավորապես 5 հազար հեռախոսախցիկներ՝ պայմանով, որ բնակիչները կօգտվեն դրանցից։

Կարգավորողը անհրաժեշտ է համարել միջամտել, քանի որ հակառակ դեպքում խցիկները կոչնչացվեին նույնիսկ կենսականորեն անհրաժեշտ վայրերում։

Իսկ հիմա դրանք կպահպանվեն, եթե՝

— գտնվում են այն վայրերում, որտեղ հաճախ են դժբախտ դեպքեր կամ ինքնասպանություններ լինում,

— վերջին 12 ամիսներին ավտոմատից առնվազն 52 զանգ է կատարվել,

— բացառիկ հանգամանքները պահանջում են, որ հեռախոսախցիկ լինի,

— այդ վայրում չկա բրիտանական բջջային կապի չորս օպերատորներից որևէ մեկի ազդանշանը։

Այդ տեխնոլոգիայի ամենածաղկուն շրջանում ամբողջ երկրում կար մոտավորապես 92 հազար հեռախոսախցիկ, իսկ հիմա, երբ  մեծահասակ բնակչության 96 %-ը բջջային հեռախոս ունի, տաքսոֆոնների անհրաժեշտությունը վերացել է։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըԿալանավորների խոշտանգումների վերաբերյալ նոր տեսագրություններ
Հաջորդ հոդվածըՊատվաստմանն ընդդիմացող բժիշկներին պետք է պատժել