Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզում մի շարք բնակավայրեր են հոսանքազրկվել

388

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ եւ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության հաղորդմամբ, ջեռուցման բացակայության պատճառով՝ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ դադարեցվել են նշված բնակավայրերի դպրոցների աշխատանքը։

ՀԷՑ-ի «Վարդենիս եւ Մարտունի» էլեկտրացանցերի  տեղեկացմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։

Նախորդ հոդվածըOտարերկրյա գործակալների մասին օրինագիծը քննարկվում է ցույցերի ուղեկցությամբ
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Չենք մտածում ու չենք տրամաբանում