Oտարերկրյա գործակալների մասին օրինագիծը քննարկվում է ցույցերի ուղեկցությամբ

264

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովում օտարերկրյա գործակալների  մասին վրացական և ամերիկյան օրինագծերի քննարկումներն անցնում են օրենսդիր մարմնի շենքի մոտ հանրահավաքների ուղեկցությամբ։

Ցուցարարները պահանջում են, որ օրենսդրական այդ նախաձեռնությունը չընդունվի, քանի որ հակասում է Վրաստանի եվրոպական ուղեգծին։

Ոստիկանությունը հսկում է խորհրդարանի մուտքերը։ Օրենսդիր մարմնում գործում է մարդկանց շենք թողնելու սահմանափակ կարգ։ Ոստիկանության հետ բախումներ չկան։

Փետրվարին վրացական խորհրդարանում գրանցվել են օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրինագծի երկու տարբերակներ՝ ամերիկյան և վրացական։ Ամերիկյան տարբերակը օտարերկրյա գործակալների վերաբերյալ ամերիկյան օրենքի թարգմանությունն է։ Վրացական տարբերակի համաձայն՝ օտարերկրյա ազդեցության գործակալ պետք է համարվի իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20 %-ը ստացվում է արտասահմանից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴիվանագետ․ ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն շատ հատվող գծեր ունեն
Հաջորդ հոդվածըՈւժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզում մի շարք բնակավայրեր են հոսանքազրկվել