Ուկրաինային` գրեթե 40 մլրդ դոլարի հատկացում

403

Երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը  հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ գրեթե 40 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագծին։

Նախաձեռնության օգտին քվեարկել է 368 կոնգրեսական, 57-ը դեմ են քվեարկել։ Այժմ օրինագիծն ուղարկվելու է Կոնգրեսի Սենատի քննարկմանը։ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը ավելի վաղ խոստացել է հնարավորինս արագ կազմակերպել քվեարկությունը։ Եթե օրինագիծն ընդունվի վերին պալատում, ապա կուղարկվի նախագահի ստորագրությանը։

Փաստաթուղթը նախատեսում է միջոցների տրամադրում Կիևին՝ որպես ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն։

Սպիտակ տանը ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից նախաձեռնության հաստատումը։ «Այդ օրինագծում ներառված լրացուցիչ միջոցները մեզ թույլ կտան ավելի շատ զենք՝ հրետանի և զրահամեքենաներ, նաև զինամթերք ուղարկել Ուկրաինա։ Դրանք նաև կօգնեն մեզ լրացնելու մեր զինանոցը և աջակցելու ԱՄՆ զորքերին ՆԱՏՕ-ի այլ երկրների տարածքներում»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռեալը» պայմանագիր է կնքել Ռյուդիգերի հետ
Հաջորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում