‘Ուկրաինայի Ազգային բանկի օդեսյան մասնաճյուղում ոսկին փոխարինել են կապարով’

829

Ուկրաինայի Ազգային բանկի՝ Օդեսայի մասնաճյուղում աուդիտորական ստուգման արդյունքում պարզվել է, որ ոսկու մի քանի ձուլակտորներ փոխարինվել են ոսկեգույն ներկով պատված կապարով: Այդ մասին հաղորդել է Vesti.ua ինտերնետային թերթը: Փոխվել է ավելի քան 5 մլն գրիվնայի (ավելի քան 316 հազար դոլար) ձուլակտոր:

Օդեսայի ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործներն այդ գործով սկսել են զբաղվել երեք ամիսների ընթացքում՝ օգոստոսից մինչև հոկտեմբեր: Նրանց օգնել է Ազգային բանկի մի աշխատակից: Օպերատիվ տվյալների համաձայն՝ վերջինս, հանցակիցների հետ մաիսին, փախել է Ղրիմ: Նրա ընտանիքն ու ծնողները, սակայն, մնացել են Օդեսայում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բանկի պահապանները աշխատակիցների ելումուտի ժամանակ չեն ստուգել նրանց փաստաթղթերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զորաց-Քարեր հնագույն համալիրի տարածքում գտնվել է թալանված դամբարանախուց’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանում մահապատժի է ենթարկվել ՌԴ քաղաքացի’