‘Ուկրաինայի ՆԳՆ. աշխարհազորայինները խախտել են զինադադարը գնդակոծելով Դեբալցովոն’

900

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կիեւի ենթակայության տակ գտնվող շրջանների ՆԳՆ գլխավոր վարչության ղեկավար Վյաչեսլավ Աբրոսկինը հայտարարել է, որ աշխարհազորայինները խախտել են զինադադարը՝ գնդակոծելով Դոնեցկի շրջանում Դեբալցովոն, երկուշաբթի առավոտյան:
Ուկրաինայի հարավ-արեւելքում զինադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել կիրակի 00.00-ից (01.00 Մոսկ.): Նախօրեին Դոնբասում ուկրաինական ուժայինների հատուկ գործողությունների ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել էր, որ կրակի դադարեցման ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում կայունանում է:
«Դեբալցովոյում զինյալները վերսկսել են բնակելի տների եւ ենթակառուցվածքների հրետակոծությունները: 08.00-ին ուղիղ հարված է հասցվել ոստիկանության քաղաքային բաժանմունքի վրա: Շենքը քանդված է: Ոստիկանության աշխատակիցներից վիրավորներ եւ զոհեր չկան»,- գրել է Աբրոսկինը ֆեյսբուկում:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ կիրակի երեկոյան ԴԺՀ իշխանությունները արձանագրել են ուկրաինական ուժայինների կողմից Գորլովկայի ուղղությամբ գնդակոծության երեք դեպք:  Մեկ արկը ընկել է Կալինովկայի շրջանի ԱԻՆ բազայի վրա:

Դեբալցովոն՝ Դոնեցկի շրջանի շրջանային նշանակության քաղաք է եւ Ուկրաինայի խոշոր երկաթուղային հանգույցներից մեկը: ԴԺՀ աշխարհազորում հայտարարել են, որ նրանք շրջափակել են այդ շրջանում մի քանի հազար ուժայինների, որոնց առաջարկվելէ դադարեցնել գնդակոծությունը:

Նախորդ հոդվածը‘Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են Դեբեդը’
Հաջորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառումը մասամբ բացում է վերջինիս շուկան ԵՏՄ անդամ պետությունների համար ‘