Ուկրաինան Սաակաշվիլիին արտահանձնելու հարցով չի դիմել Վրաստանին

589

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակն առայժմ չի դիմել Վրաստանի իրավասու մարմիններին՝ վրաց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու հարցով։

Այդ մասին հինգշաբթի հաղորդել է «Украинские новости» պարբերականը՝ հղում անելով գլխավոր դատախազի գրասենյակին։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ուկրաինական օրենսդրության համաձայն՝ անձին Ուկրաինային հանձնելու վերաբերյալ միջնորդությունը պատրաստում են քննիչը կամ դատախազը, որը մինչդատական հետաքննության ընթացքում հետևում է, որ օրենքները պահպանվեն։ Նման միջնորդության մեկ այլ սուբյեկտ կարող է դառնալ դատարանը, որը քննում է գործը, կամ որը համապատասխան դատավճիռն է կայացրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւզբեկստանը մտադիր չէ իր տարածքում տեղակայել ԱՄՆ ԶՈՒ ստորաբաժանումներ
Հաջորդ հոդվածըԲեյրութում ցուցարարների վրա կրակոցներ են արձակվել, կան զոհեր