‘Ուկրաինացի զինվորականները հաջողություններ են գրանցել Սլավյանսկի մատույցներում’

923

Ուկրաինացի զինվորականները տեղեկացրել են, որ հինգշաբթի տեղի ունեցած մարտերի արդյունքում լիովին ապաշրջափակվել է Սլավյանսկի ծայրամասային Նիկոլաևկա գյուղը, ոչնչացվել են վեց հենակետեր և զինամթերքի պահեստ, ինչպես նաև՝ սպանվել են Դոնբասում ինքնահռչակ հանրապետությունների առնվազն 150 կողմնակիցներ:

Ուկրաինական կողմից եղել է երկու զոհ, չորս վիրավոր:

Այս տեղեկությունը չի հաստատվել անկախ աղբյուրի կողմից:

Ավելի վաղ Կիևի իշխանությունների հակառակորդները РИА Новости-ի հետ զրույցում հաստատել էին, որ Նիկոլաևկա գյուղի մոտ երկրորդ օրն է՝ կատաղի մարտեր են ընթանում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Ֆրանսիա-Գերմանիա. Երկու հավասար ուժերի պայքարը’
Հաջորդ հոդվածը‘Amnesty. Եգիպտոսում աղետ է մարդու իրավունքների ոլորտում’