Ուկրաինացի լրագրողներին Պուլիտցերյան մրցանակ են շնորհել

467

Լրագրության բնագավառում ամենահեղինակավոր՝ Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեն հայտարարել է 2022 թ․ դափնեկիրներին։

Հատուկ մրցանակ է շնորհվել ուկրաինացի լրագրողներին՝ պատերազմը լուսաբանելու համար։ Կազմկոմիտեն կոնկրետ անուններ չի հրապարակել՝ հայտարարելով, որ լրագրողները մրցանակն ստանում են խիզախության և իրադարձությունները ճշմարտացի լուսաբանելու համար։

«Պուլիտցերյան խորհուրդը հատուկ մրցանակ է շնորհում Ուկրաինայի լրագրողներին՝ նրանց խիզախության, դիմացկունության և իրենց երկիր Վլադիմիր Պուտինի անողոք ներխուժման ու Ռուսաստանում նրա մղած քարոզչական պատերազմի վերաբերյալ իրադարձությունների ճշմարտացի լուսաբանման համար։ Չնայած գնդակոծություններին, առևանգումներին, օկուպացիային և նույնիսկ իրենց շարքերում մարդկային կորուստներին՝ նրանք համառորեն շարունակել են փորձել արտացոլել դաժան իրականության պատկերը»,- ասվում է մրցանակի կայքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ալ Ջազիրա»–ն ցնցող կադրեր է ցուցադրել
Հաջորդ հոդվածըՀայկական կողմի չորս հիմնական սխալները. ՉԻ