‘Ուկրաինացի պատգամավորը վրացիներին ու ադրբեջանցիներին երկրի «չաչորակ ուռուցք» է համարել ‘

1282

Ղրիմի ադրբեջանական համայնքը պահանջում է պատասխանատվության կանչել Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Նեգոյին՝ ուկրաինայում բնակվող ադրբեջանցիներին եւ վրացիներին վիրավորելու համար, հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները: Պատգամավորը, օրերս մամուլի ասուլիսի ժամանակ հատարարել է. «Տեսեք՝ մեր շուկաներում առեւտուր են անում ադրբեջանցիներն ու վրացիները: Դա մեր երկրի չարորակ ուռուցքն է: Ռուսաստանը նրանց արտաքսեց, նրանք իրենց համար տաք տեղ գտան Ուկրաինայում», — ասել է ուկրաինացի պատգամավորը:

Այս արտահայտությունը առաջացրել է Կիուում Ադրբեջանի դեսպանության վրդովմունքը: Այժմ ադրբեջանցի դիվանագետները «պատգամավորի վարքը դատապարտող փաստաթուղթ» է նախապատրաստում՝ երկրի տարբեր պետական հաստատություններ ուղարկելու համար: 

Նախորդ հոդվածը‘Պուտինը Լենինի դամբարանը համեմատել է քրիստոնեական սրբավայրերի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Լարսի անցակետը բաց կլինի միայն մարդատարների եւ միկրոավտոբուսների համար’