‘Ուսանողին հեռացնում են քոլեջից՝ դասադուլին մասնակցելու համար’

4803

«Այսօր առավոտյան ես Ինֆորմատիկայի քոլեջում հայտարարեցի, որ դասադուլ ենք անում, քոլեջի փոխտնօրեն Բաղդասարյանը լսեց ու ինձ ասաց, որ վաղվանից էլ դասի չգամ. ես հեռացված եմ»,- դասադուլավոր ուսանողների ակցիայի ժամանակ iLur.am-ի հետ զրույցում ասաց այդ քոլեջի 3-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Հովհաննես Ղազարյանը:

Վերջինս բավականին սրտնեղած էր ու որոշել էր ոչ թե սպասել հեռացման հրամանին, այլ ինքնական դիմում գրել, քանի որ իր իսկ խոսքերով՝ պետք չէ նման քոլեջում սովորել: Հովհաննեսը նկատեց նաև, որ իրենց քոլեջից միայն ինքն է մասնակցում ակցիային, իսկ մնացած ուսանողները թեև ցանկանում են, սակայն վախենալով հեռացվելուց՝ չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ այսօր, առավոտյան 11:30-ից սկսած՝ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից բազմաթիվ ուսանողներ երթով շրջել են տարբեր համալսարաններով, ապա հասել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։

Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և կոչ են անում բոլոր ուսանողներին՝ համախմբվել և տեր կանգնել ժողովրդի ձայնին։ Այդ մասին iLur.am-ին փոխանցեց կազմակերպիչներից մեկը:

Թեմայի շարունակությունը՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է փետրվարի 28-ից մինչեւ մարտի 25-ը Ազատության հրապարակում հանրահավաքներ անել’