‘Չակ Պալանիկը 52 տարեկան է’

1980

Փետրվարի 21-ին լրացավ ժամանակակից ամենամոդայիկ ու ընթերցվող հեղինակներից մեկի՝ Չակ Պալանիկ 52 ամյակը: Նրա մասին ավելի շատ սկսեցին խոսել «Մարտական Ակումբ» վեպից և այն բանից հետո երբ Դեյվիդ Ֆինչերը որոշեց էկրանավորել այն Բրեդ Փիթի և Քդվարդ Նորտոնի մասնակցությամբ:  

Պալանիկից ամենատարածված մտքերը հենց «Մարտական Ակումբից» ենմ ինչպես օրինակ՝ «Միայն կորցնելով ամեն ինչ, մենք ձեռք ենք բերում ազատություն» կամ «Եթե դու չգիտես ինչ ես ուզում, վերջում դառնում ես այն ինչ որ հաստատ չէիր ուզում»: Մենք հավաքել ենք Պալանիկի այլ մտքեր, որոնք ավելի քիչ չեն ստիպում մտածել:

«Հաճախ կեղտի դեմ կռվի լավագույն միջոցը այն է, որ դադարեք համարել որ դուք ձեզանից մեծ արժեք եք ներկայացնում»:

«Հնարավոր է ինքնակատարելագործումը դեռևս ամենը չէ: Ինքնավերացումը հենց այն է ինչ պետք է»:»

«Սպանել նրանց, ում սիրում ես, դա ամենասարսափելին չէ: Կան ավելի սարսափելի բաներ: Օրինակ, անմասնակից կանգնել մի կողքի վրա, մինչ աշխարհը սպանում է նրանց: Պարզապես թերթ կարդալ: Ավելի հաճախ հենց այդպես էլ լինում է»:

«Արվեստը ծնվում է միայն տառապանքից: Եվ երբեք՝ ուրախությունից»:

«Հնարավոր է մենք դժոխքում կհայտնվենք ոչ թե մեր արածների, այն նրանց համար որոնք չենք արել»:

«Դժվար է մոռանալ ցավը, բայց ավելի բարդ է վերհիշել ուրախությունը: Երջանկությունը չի թողնում սպիներ. Խաղաղ ժամանակները որևէ բան չեն սովորեցնում»:

«Անկախ նրանից թե որքան ուժեղ է թվում ձեր սերը, երբ նրա սպիից հոսացող արյունը գետնի վրայով մոտենում է ձեզ. Դուք կանգ եք առնում»:

«Մինչև որ չի գտնվել մի երևույթ հանուն որի արժե պայքարե, կարելի է պայքարել ինչ որ երևույթի դեմ»:

«Շատ հնչեղ հաճոյախոսությունը կարող է ավելի մեծ ցավ պատճառել քան ապտակը»:

«Անիրականը ավելի ուժեղ է քան իրականությունը. քանի որ իրական աշխարհում կատարելության գոյություն չունի: Կատարյալ միայն կարող է լինել այն ինչ չի էացվում»:

«Մարդիկ, ովքեր չեն խմում, չեն ծխում, երբեք չեն հայհոյում եւ չեն խոսում սեքսից, ինձ մոտ որոշակի կասկածներ են առաջացնում: Կարծում եմ գիշերը նրանք կտրում են փոքր երեխաները, կամ նմանատիպ այլ բանով են զբաղվում»:

«Սերնդեսերունդ մարդիկ զբաղվում են իրենց կողմից ատելի աշխատանքով, միայն նրա համար որպեսզի ձեռք բերեն այն ինչի կարիքը բնավ չունեն»:

«Այն մարդը ում սիրում ես դու և այն մարդը ով քեզ է սիրում, երբեք չեն լինի նույն մարդը»:

«Մահվան սպասումը ավելի ծանր է, քան մահը»:

«Դու երբեք չես կարող մոռանալ այն, ինչը ամենից շատն ես ցանկանում մոռանալ»:

«Եթե որևէ մեկը փրկում է ձեր կյանքը,նա կսիրի ձեզ հավերժ»:

«Այն ամենը, ինչ դու մտածում ես, միլիոնավոր այլ մարդկանց մտքով էլ է անցնում: Քո բոլոր գործողություններն ինչ-որ մեկի կողմից կրկնվում են: Եվ ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Մեզնից յուրաքանչյուրը ընդամենը համատեղ ջանք է»:

Նախորդ հոդվածը‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Գալաթասարայ» — «Չելսի», «Շալկե 04» — «Ռեալ Մադրիդ»’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ցավում է Ուկրաինայի համար’