«Չելսիի» ավագը կտեղափոխվի «Բարսելոնա»

420

Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեսար Ասպիլիկուետան կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հաղորդում է El Chiringuito TV-ն։ Իսպանիայի հավաքականի պաշտպանը ամռանն անվճար կմիանա իսպանացի Չավիի գլխավորած թիմին։

Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ասպիլիկուետան հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը։

«Բարսելոնան» 32-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըBloomberg-ն իմացել է ԱՄՆ պատասխանի բովանդակությունը ՌԴ-ի անվտանգության երաշխիքների առաջարկին
Հաջորդ հոդվածըԶելենսկի․ Արևմտյան դիվանագետներին Կիևից դուրս բերելը չի նշանակում, թե հակամարտությունն անխուսափելի է