‘Չիլի. Նախկին նախագահը վերադառնում է’

10137

Չիլիում իշխանությունը վերադառնում է աջերին. երկրի նախկին նախագահ, 68-ամյա միլիարդատեր Սեբաստիան Պինյերան հաղթել է երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում: «Չիլի՛, առա՛ջ» աջակողմյան դաշինքի թեկնածուն հավաքել է ձայների 54,58 %-ը, իսկ ձախ կենտրոնամետ Ալեխանդրո Գիլյերը՝ 45,42 %-ը:

Սենատոր Ալեխանդրո Գիլյերն արդեն ընդունել է իր պարտությունը և մրցակցին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ:

Պինյերան Չիլին ղեկավարել է 2010-2014 թթ.՝ դառնալով կես դարի ընթացքում առաջին աջակողմյան նախագահը: Ինչպես և 7 տարի առաջ՝ այս անգամ էլ պետության ղեկը նրան փոխանցելու է գործող նախագահ Միշել Բաչելետը:

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում միլիարդատեր թեկնածուն, որը տասը ամենահարուստ չիլիացիների ցուցակում է, խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների քաղաքականությունը և խոստացել է կրկնապատկել տնտեսության աճի տեմպերը՝ ներդրումների, բյուջետային ծախսերը կրճատելու և ձեռնարկությունների կողմից վճարվող հարկերը նվազեցնելու միջոցով:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է հայտարարել ԵՊՀ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռադայում կարծում են, որ Սաակաշվիլիին պետք է արտաքսել՝ «ուր պատահի»’